ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Վաղարշակ Հարությունյան. Մուրադովի առաջ հարց եմ դրել

Վաղարշակ Հարությունյան. Մուրադովի առաջ հարց եմ դրել
10.02.2021 | 22:01

«Քիչ առաջ ահազանգ ստացա, խոսքը Սյունիքի մարզի Սրաշեն, Շիկահող համայնքների մասին է, որտեղ մարդիկ լսել են անկանոն կրակոցների ձայներ, ըստ ամենայնի ադրբեջանական կողմից»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն ի պատասխան նշեց, որ ահազանգի մասին տեղյակ չէ։

«Կճշտենք ու կպատասխանենք ձեզ։ Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, ՊՆ-ն ամեն օր ներկայացնում է շփման գծում և Ղարաբաղում իրավիճակը։ Դեկտեմբերից մինչ այսօր մենք չունենք որևէ սպանություն շփման գծում, մեկ վիրավոր ունենք Շուշիում։ Այս ընթացքում որևէ միջադեպ, որը ֆիքսվել է մեր կողմից, չկա։ Զինադադարի խախտում եղել է, օրինակ, օրական 5 փամփուշտ է կրակվում, բայց ոչ ուղղված մեր դիրքերին։ Օդ են կրակում, և բոլոր այդ դեպքերը մենք ֆիքսում ենք, եթե Ղարաբաղի հատվածում է, փոխանցում ենք խաղաղապահ ուժերին։ Իրենք քննություն են իրականացնում, հետո ներկայացնում են։ Այսօր ես հանդիպել եմ Մուրադովի հետ՝ խաղաղապահ ուժերի հրամանատարի, և այդ հարցը իրեն դրել եմ, որ կան դեպքեր, որոնք ոչ ուղղված են մեր դիրքերի, զինվորների կամ բնակիչների դեմ, բայց կան, ո՞նց ենք վարվելու։ Ինքը նույն հարցը դրել է Ալիևի առջև, թե ոնց ենք դա գրանցում։ Եվ մոտեցումը ձևավորված է հիմա։ Այնպես որ, խնդիրը հետևյալն է՝ կա կրակոց, մենք ֆիքսում ենք, փոխանցում ենք խաղաղապահներին»,- ասաց ՊՆ նախարարը։

Դիտվել է՝ 4768

Մեկնաբանություններ